Լավրովն հայտնել է Ռուսաստանի և ԵՄ միջև հարաբերությունների բացակայության մասին
Մոսկվան ոչ մի հարաբերություն չունի Եվրամիության հետ, որպես կազմակերպություն, դրանք ոչնչացվել են Բրյուսելի կողմից: Չինացի իր գործընկեր Վան Ինի հետ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Եթե Եվրոպան այդ հարաբերությունները խզել է, պարզապես ոչնչացնելով երկար տարիներ ստեղծված բոլոր մեխանիզմները, և մենք ունենք միայն եվրոպական առանձին երկրների գործընկերներ, որոնք ցանկանում են առաջնորդվել իրենց ազգային շահերով, ապա, հավանաբար օբյեկտիվորեն, դա հանգեցնում է նրան, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում է ավելի արագ, քան այն, ինչ մնացել է եվրոպական երկրների հետ հարաբերություններից»,-ասել է նախարարը:
Նա շեշտել է, որ երբ Եվրամիությունը նպատակահարմար համարի վերացնել այդ անոմալիան Ռուսաստանի հետ շփումներում, այն ժամանակ Մոսկվան պատրաստ կլինի հավասարության հիման վրա հարաբերություններ կառուցել:
«Բայց այն դեպքում, երբ մենք փոփոխություններ չունենք արևմտյան ճակատում՝ Արևելքում ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որն ամեն տարի հարստանում է»,-եզրափակել է Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան