«Ալյանս»-ն ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով առանց որևէ դաշինքի. Տիգրան Ուրիխանյան
««Ալյանս»-ն ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով, առանց որևէ դաշինքի, կուսակցության անդամներից բաղկացած այլընտրանքային կառավարության կազմով, գերժամանակակից՝ սուպեր ծրագրով»,- Աժ հայտարարությունների ժամին հայտնեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ շեշտելով, որ առաջին ու վերջին անգամ է հայտարարությամբ հանդես գալիս գործող խորհրդարանում:
Նա նշեց, որ իր ներկայացրած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշմամբ իրենք ընտրությունների են գնալու ՌԴ-ի հետ նոր ձևաչափի՝ որպես անկախ պետությունների դաշնակցային նոր մակարդակի համաձայնագրի քաղաքական պլատֆորմի հիման վրա և սեփական կուսակցության անդամ հանդիսացող վարչապետի թեկնածուով:
«Եթե հայրենի իշխանությունը, որն իր կառավարման 3 տարիների ընթացքում ճշտագույնս պահպանել է ժողովրդին տված խոստումները և իրականացրել է այն ամենն, ինչ խոստացել է՝ ճշգրիտ և առանց բացառությունների, հանկարծ ընտրությունների կազմակերպման հարցում խաբի, ապա մենք կունենանք շատ մեծ ողբերգություն»,- հայտարարեց Ուրիխանյանը:
Նրա խոսքով, եթե իշխանությունը չխաբի և ընտրություններ տեղի ունենան, ապա, լիազորված է վերջին անգամ փակել իրենց ուղղված բոլոր հարցերը և կրկին շեշտել, որ «Ալյանսը» առանձին է գնալու ընտրությունների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին