Բարեգործական ծրագիր Ջավախքում
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը(ՋԱՀ) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության(ՀԲԸՄ) հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն ջավախցիներին» ծրագիրը։ Այս մասին հայտնում են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից։
«Ծրագրի շրջանակներում Ջավախքի 5 շրջաններում (Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա, Ասպինձա, Ծալկա) բաժանվում են ավելի քան 15.000 եվրոպական, բարձրորակ հագուստ (բաճկոն,ժիլետ և այլն)։
Բաժանման աշխատանքները մեկնարկել են նախապես կազմված ցուցակների հիման վրա։ Ցուցակներում ընդգրկված են բոլոր այն անձիք, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, դրանք են՝ սոցիալապես անապահովները, հաշմանդամություն ունեցողները, ծնողազուրկները, միայնակները և այլն։
Ծրագիրը Ջավախքում մեկնարկել է փետրվար ամսին և շարունակվում է ցայսօր։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում ՋԱՀ-ի աշխատակիցները այցելել են շուրջ 50 գյուղ, և Ջավախքի 5 շրջաններից մոտ 7000 մարդ արդեն ստացել է աջակցությունը։
Շնորհակալություն ենք հայտնում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը՝ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ, և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին և բարերարներին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գլխավորությամբ, ծրագիրը կյանքի կոչելու համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան