Իմքայլականները հակված են համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն
«Հակված ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Դիտարկմանը, որ օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը» կողմ չէ ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետո ընտրությունների գնալուն, Լիլիթ Մակունցը արձագանքեց, ասելով, որ այս պահին վերջնական ձևակերպումներ չի կարող տալ։
«Կարծում եմ՝ երբ հասկանանք, թե ինչ պայմանավորվածություններ են եղել, ապա ավելի հստակ կասենք։ Հիմա քննարկումներ են ընթանում։ ԸՕ փոփոխությունների մասին փաթեթը բավականին ներառական է եղել, ուստի քննարկումներին մասնակցածների հետ ենք հիմա ևս քննարկումներ անցկացնում»,- նշեց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ընտրությունները չեղարկվեն, Լիլիթ Մակունցը պատասխան չուներ։
«Փոփոխություններն առաջին հերթին պարզեցումներ պետք է բերեն, որ ո՛չ ԿԸՀ-ի համար, ո՛չ էլ մասնակիցների համար խնդիր չլինի»,- նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք իշխանական խմբակցությունը կգնա ԸՕ փոփոխություններին, եթե ընդդիմության հետ այդ հարցի շուրջ կոնսենսուս չլինի, իմքայլական պատգամավորը չպատասխանեց՝ նշելով, որ դեռ ոչինչ չգիտի։
«Ես կարծում եմ՝ ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանն է լինելու, իսկ մյուս թեկնածուների մասին խոսելը դեռ վաղ է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արտահերթ ընտրությունները ինչու է որոշվել անցկացնել հենց հունիսի 20-ին
- Մենք Նիկոլ Փաշինյանի դեմքով ենք ներկայանալու ընտրողներին. Բադասյան
- «Իմքայլական պատգամավորները, լսելով, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել, շան պես վախեցել են»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան