«Հրապարակ». Փաշինյանը մտահոգություններ ունի, որ անգամ վարչական ռեսուրսի կիրառմամբ չի կարողանա վերարտադրվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկայում մարզային այցելություններով կփորձի պարզել իր իրական վարկանիշը։ Դրանք ոչ այնքան նախընտրական, որքան ստուգողական այցեր են, յուրօրինակ սոցհարցում` սեփական վարկանիշի մասին։ Որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մտահոգություններ ունի, որ արտահերթ ընտրություններին անգամ վարչական ռեսուրսի կիրառմամբ չի կարողանա վերարտադրվել։ Այցերից ուզում է կողմնորոշվել՝ գնա՞ ընտրությունների, թե՞ ինչ-որ պատրվակով չեղյալ անի հունիսի 20-ի արտահերթը։ Չեղարկելուն կօգնի նաև «Իմ քայլի» որոշ պատգամավորների և սորոսական ՀԿ-ների պահանջը՝ Ընտրական նոր օրենսգրքի հարցում։
Մենք տեղեկացանք, որ կիրակի օրը նա կրկին կառավարական ամառանոց է հրավիրել «Իմ քայլի» պատգամավորներին և քննարկել նոր ԸՕ-ի ճակատագիրը։ Իշխող խմբակցությունից Փաշինյանին հիշեցրել են, որ իրենց թե՛ նախընտրական ծրագրում, թե՛ պատերազմից հետո ներկայացված վեցամսյա ճանապարհային քարտեզում ԸՕ փոփոխություններն են, ուստի չեն կարող ընտրությունների գնալ հին օրենսգրքով։ Փաշինյանն առարկել է, որ արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունն ընդդիմության հետ կայացել է հին օրենսգրքի շուրջ, և պետք է նրանց հետ համաձայնեցնել։
Որոշ տեղեկություններով, ո՛չ ԲՀԿ և ո՛չ էլ ԼՀԿ ղեկավարները կողմ չեն նոր ԸՕ-ին, կարծում են, որ այն «կարվել» է գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի հագով։ Բացի այդ՝ ընտրությունները պետք է օր առաջ տեղի ունենան, նոր օրենսգիրք ընդունելու դեպքում դրանք կուշանան։ Այնպես որ, Փաշինյանը 2 ճանապարհն էլ բաց է պահել՝ ընտրություններ հին ԸՕ-ով, չեղարկում՝ նոր ԸՕ-ն ընդունելու պատրվակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան