«Հրապարակ». Եկել է Փաշինյանի կողքից քայլելու ժամանակը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունում նախընտրական հրմշտոց է, ցուցակի բարձր հորիզոնականներում հայտնվելու մրցապայքարն սկսված է։ «Եկել է Նիկոլ Փաշինյանի կողքից քայլելու, նրա պոստերն առաջինը լայքելու, նրան և նրա տիկնոջը հրապարակային պաշտպանելու ժամանակը»,- ասաց մեր աղբյուրը։
Մենք տեղեկացանք, որ խմբակցությունում բուռ քննարկում է ծավալվել, թե ինչու էին շաբաթ օրը Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում Փաշինյանին ուղեկցում ոչ միայն կառավարության անդամները, որոնք, ինչպես ասացին, վարչապետի հորդորով են նրա հետ մարզեր այցելել, այլև իմքայլական որոշ պատգամավորներ, ովքեր ռեյտինգայինով չեն ընտրվել Արագածոտնի մարզից։
Իշխանական պատգամավորները փորձել են հասկանալ՝ Նիկոլ Փաշինյա՞նն է հրավիրել նրանց և դրանով ցույց տվել ապագա ցուցակի իր տարբերակը, թե՞ նրանք սեփական նախաձեռնությամբ են ուղեկցել վարչապետին։ Իսկ ուղեկցում էին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, Արփի Դավոյանը, Գևորգ Պապոյանը, Ալեն Սիմոնյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան