Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ առարկաներից
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախի տարածքը մաքրել պայթուցիկ առարկաներից :Այդ մասին տեղեկություն է հրապարակել ՌԴ ՊՆ-ն:
2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած ականազերծման աշխատանքների ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1739 հա տարածք, 541 կմ ճանապարհ, 1614 բնակելի շենք (ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ): Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները հայտնաբերել և վնասազերծել են 25349 պայթուցիկ առարկա:
Սակրավորների հայտնաբերած չպայթած զինամթերքը դուրս է բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված «Բալիլջա» պոլիգոնում: Զինամթերքը, որը հնարավոր չի լինում տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ռուս սակրավորները մոտ 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ նյութերից
- Արցախում ռուս սակրավորները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա
- Ռուս սակրավորները հրադադարի հաստատումից հետո Արցախում վնասազերծել են մոտ 25 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
- Ռուս սակրավորները 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Մարտունիում
- ՌԴ ՊՆ սակրավորները սկսել են ականազերծել Մարտակերտի մատույցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան