Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրիմաժից
2021թ.-ի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը: Նախագծերից մեկը 2020թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021թ. օգոստոսին:
Հիշեցնում ենք, որ Եվրոպական համատեղ կինոարտադրության հեղինակավոր հիմնադրամին Հայաստանն անդամակցում է 2016թ.-ից: