Եթե չես ուզում կերակրել քո բանակը, ապա ստիպված ես լինելու կերակրել թշնամու բանակը. Արման Աբովյան
«Հաշվի առնելով բոլոր վտանգները, տարածաշրջանային զարգացումները, նաև այն, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարում մեզ սպառնալ պատերազմներով՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի պաշտպանական համակարգը լինի ամենաշոյվածը»,- «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պաօտգամավոր Արման Աբովյանը։
Նշենք, որ օրենքը հեղինակած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 45-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին հնարավորություն տալ ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության մեջ:
Աբովյանը հայտարարեց, որ պետք է նաև վերանայվի զինծառայողների թե՛ վարձատրությունը, թե՛ սոցիալական փաթեթեները՝ առավել բարելավելով զինծառայողների ապահովվածությունը:
Նկատելով, որ այսօր Հայաստանը պետք է հիմնվի զինված ուժերը բարելավելու քաղաքականության վրա՝ Արման Աբովյանը հայտարարեց. «Եթե չես ուզում կերակրել քո բանակը, ապա ստիպված ես լինելու կերակրել թշնամու բանակը»: