Քաղաքական 12:11 24/03/2021 Հայաստան

Ես հանդես կգամ քննադատ-դիտողականությամբ. Արմեն Հայկյանցը՝ իմքայլական պատգամավորներին

«Ես հանդես կգամ քննադատ-դիտողականությամբ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունների հետ կապված ընթացակարգային որոշ դրսևորումների և դրանք կարգավորող իրավադրույթների հանդեպ որոշակի ֆորմալիստական մոտեցումների առնչությամբ»,- ԱԺ-ում հայտարարեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցն՝ անդրադառնալով խորհրդարանում առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության կողմից դտավորների ընտությունը տապալելու փաստին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ԱԺ-ն քննարկում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցում են առաջին փուլում առավել կողմ ձայներ ստացած երկու թեկանծուներ՝ Արմեն Հայկյանց և Արսեն Մկրտչյան:

Հայկյանցը պատգամավորներին տեղեկացրեց՝ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, որը համարվում է Եվրոպայի Խորհրդի արդարադատության և դատական իշխանության հարցերով խորհրդատվական մարմին, ունի եզրակացություն, որը վերաբերում  է դատական իշխանության և իշխանության մյուս երկու թևերի հարաբերությունները:

Ըստ թեկնածուի ներկայացման՝ դատավորներին լիազորությունները կատարելու համար տրվում են ընդարձակ իշխանություն, լեգիտիմություն և եվրոպական կառույցը գտել է, որ դատավորը երբ նշանակվում է սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ, այդ ժամանակ ձեռք է բերում իր լեգիտիմությունը:

Արմեն Հայկյանցի խոսքով՝ Հայաստանի Հանարպետությունում Վճռաբերկ դատարանի դատավորի համար սահմանված է լեգիտիմության ավելի բարձր մակարդակ, որն իրականացվում է ԲԴԽ-ի կողմից երեք թեկնածուի նեկայացմամբ և ԱԺ-ի ընտրությամբ:

«Առաջնային մանդատով օժտված բարձր լեգիտիմությամբ օրենսդիր մարմինն ընտրելով վճռաբեկ ատյանի դատավորին, այդքանով նրան փոխանցում է ժողովրդավարական լեգիտիմության ռեսուրս, որով դատավորը հետագայում պետք է  իրավունք արարի, հարուցի հանրության բարձր վստահույունը և հարգանքը դատական իշխանության և պետության հանդեպ»,-հայտարարեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկանծուն և շեշտեց, որ խորհրդարանն այդ ընթացակարգն ընտրության առաջին փուլում խախտել է:

Վերջինս հիշեցրեց, որ ԵԽ-ն նաև մտահոգություն է հայտնում, որ դատավորների ընտրության գործընթացն կարող է քաղաքականացվել, որը կառաջացնի իշխանության այդ թևից կախվածության վտանգ:

«Հետադարձ հայացք գցելով Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության առաջին փուլին՝ միգուցե այդ մտահոգության հասցեատեր դառնաք դուք»,- դիմեց պատգամավորներին Արմեն Հայկյանցը և  բացատրեց, որ թեկնածուի ընտրության համար կա սահմանված ընթացակարգ, որը սկսվում է ԱԺ-ում նրանց ներկայացմամբ՝ այդ դատավորներին առավել լավ ճանաչող անձի՝ ԲԴԽ նախագահի կողմից:

Նա համոզմունք հայտնեց, որ առաջին փուլում ԲԴԽ նախագահին տրված հարցերի շրջանակը թույլ է տալիս եզրակացնել, որ պատգամավորները դուրս են եկել ընթացակարգային այն ուղեծրից, որը սահմանել էր օրենսդիրը՝ այդ ընթացակարգը ընդունելով, քանի որ ԲԴԽ նախագահը այդ նիստում թեկնածուներին ներկայացնելուց բացի այլ լիազորություն չի ունեցել::

«Մենք դուրս եկանք սահմանադրական օրենքի պահանջի ուղեծրից»,- հայտարարեց Հայկյանցը և շեշտեց, որ եթե այդ տրամաբանությունը պահպանվի, ապա երկրորդ փուլում կանգնելու են նույն խնդրի առաջ

Նա նկատեց, որ նման ընթացակարգային ուղեծրային խախտման պարագայում այն ժողովրդավարական լեգիտիմության փոխանցումը, որի մասին նման ակնածանքով խոսում է Եվրոպական դատական խորհուրդը, Հայաստանում դառնում է դեֆորմացված՝ քաղաքականացման վտանգով պայմանավորված:

«Մենք կամ չպետք է կատարենք թեկնածուների ընտրություն, կամ թեկնածուների ընտրություն կատարելով՝ ընտրվող հավանական թեկնածուին տալու ենք դեֆեկտային լեգիտիմություն»,- հայտնեց Արմեն Հայկյանցը::

Վերջինս չպատասխանեց պատգամավորների հարցերին՝ պնդելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139 հոդվածը երկրորդ փուլում հարցերի հնարավորություն չի նախատեսում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեջբերեց օրենքի մյուս դրույթը, որով սահմանվում է, որ պատգամավորները կարող են հարցեր տան, սակայն Հայկյանցը մնաց անդրդվելի:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}