
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Արցախում մարտի 23-ին կատարվել է 118 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4187 քաղաքացու հետազոտություն, որից 566-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2450 դեպք: Կատարվել է 21635 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք