Եվրոպական խորհրդարանի զեկուցողներ․ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի հայ գերիներին
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել, որով Ադրբեջանին կոչ են անում առանց հապաղելու ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:
«Մեզ լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հայ գերիների խոշտանգումների բազմաթիվ մեղադրանքներից, ինչպես փաստարկված է, մասնավորապես, վերջերս Human Rights
Watch-ի զեկույցում։ Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին՝ հետաքննել նման բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքը և խոշտանգումների և այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի արգելքը պետք է ապահովվի։
Մենք ցավում ենք նաև այն փաստի առթիվ, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին հրամայել են տրամադրել տեղեկություններ ձերբակալվածների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձնելու համար ձեռնարկված միջոցառումների մասին:
Եվս մեկ անգամ մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել մնացած հայ կալանավորվածներին՝ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի դրույթներին համապատասխան»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան