Երթևեկության փոփոխություն՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցում
Մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես.
Փակվելու է Իսակովի - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,
Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):
Վարորդների առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից: