Կարեն Հովհաննիսյան. Տպավորություն է, որ նստած սպասում ենք, թե Ադրբեջանը ինչ ողորմություն մեզ կտա
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 10-ից հետո ձերբակալված հայերը կկանգնեն օրենքի առաջ։
Նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթղթի անհեռատեսության արդյունք է սա, երբ ոչ մեկի հետ չեն համաձայնեցնում ամեն մի տողը, ստորակետն ու վերջակետը։
Նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանը ոչ մեկին ձերբակալելու իրավունք չուներ, քանի որ հրադադար էր հայտարարված, այսինքն ռազմական գործողությունները դադարեցված էին, ինչպես նաև կանգ էին առնում այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին։ Սակայն Ադրբեջանը կանգ չի առել և արդեն առանց կրակոցի սկսել է գերեվարել հայ զինվորներին, ովքեր միամտաբար կարծել են, թե հրադադար է և շփման գծերի հստակեցում է տեղի ունենում։
Հարգելի դիվանագիտական կորպուս, վերջապես երբ եք տեղներիցդ իրար գալու, երբ եք սկսելու ամեն մի բառից ու տառից, այսպես ասած կախվելու, որպեսզի հետ բերեք տղերքին։
Ունեք լիարժեք հնարավորություն Ադրբեջանին օր ու արև չտալու միջազգային կառույցներում և ասպարեզում։ Տպավորություն է, որ նստած սպասում ենք, թե Ադրբեջանը ինչ ողորմություն մեզ կտա, կամ ինչ գործարք կառաջարկի․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Հովհաննիսյան. Թուրքը Նովրուզին «անհավատներին» հրկիզելու սովորություն ունի
- Կարեն Հովհաննիսյան. ՌԴ-ն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան, և տալիս է հստակ ազդակ
- Կարեն Հովհաննիսյան. Զինվորական մարդուն ինչպես հանել հունից, որ այլևս հրապարակավ կռիվ տա․․․
- Կարեն Հովհաննիսյան. Թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը
- Կարեն Հովհաննիսյան. Ահաբեկիչները կարող են ներթափանցել մեր երկիր, հատկապես Սյունիք
- Կարեն Հովհաննիսյան. Այս խայտառակությանը չպիտի ենթարկվենք