«Տարհանման գործընթացի ժամանակ ի՞նչ աջակցություն է տրամադրվել արցախցիներին»
Այսօր Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման արդյունքում Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի, Քարվաճառի և Բերձորի շրջանների տարհանված բնակիչներին ի՞նչ աջակցություն է տրամադրել ՀՀ-ն։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ Արցախի տեղահանված քաղաքացիների համար գործում են կառավարության աջակցության մի շարք ծրագրեր։
«Արցախի բոլոր քաղաքացիները ստացել ել 68 հազար դրամ աջակցություն, իսկ տեղահանված քաղաքացիները նաև 300 հազար դրամ գումար են ստացել՝ յուրաքանչյուր անձի մասով՝ ներառյալ անչափահաս։ Բացի այդ, այժմ ՀՀ-ում և Արցախում ժամանակավոր բնակվելու համար իրականացվում է հյուրընկալության ծրագիր՝ չափահաս մեկ անձի մասով տրամադրվում է ամսական 30 հազար դրամ աջակցություն, իսկ Արցախում այդ գումարի չափը 45 հազար դրամ է»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը։
Նա տեղեկացրեց, որ Արցախում այժմ բնակարանաշինություն է իրականացվում, ր արդեն քաղաքացիների մի հատվածը վերադարձել է Արցախի գյուղական համայնքներ և ապրում է վերակառուցված, գույքով ու տեխնիկայով ապահովված բնակարաններում։
Արձագանքելով Կարեն Սիմոնյանը խնդրեց անդրադառնալ, թե հենց տարհանման գործընթացի ժամանակ ի՞նչ աջակցություն է տրամադրվել քաղաքացիներին։
Ի պատասխան նրա հարցին՝ Մեսրոպ Առաքելյանը նկատեց՝ տարհանումը իրականացվել է ՀՀ կատավարության ջանքերով, և այն քաղաքացիները, որոնք այդ պահին ժամանակավոր բնակության վայր չեն ունեցել, բնակվել են պետական հաստատություններում, ապա իրենց ցանկությամբ գնացել են վարձակալած բնակարաններ։
«Քաղաքացիների մի մասը շարունակում է ապրել պետական հաստատություններում։ Եթե կան խոցելի խմբեր, որոնք ունեն սննդի կամ պարենային պարագաների կարիք, ապա այդ մասով ևս աջակցություն տրամադրում ենք»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
- Աջակցության ծրագրով նախատեսված 250 միլիոն դրամ վարկից տուրիստական ընկերությունները վերցրել են միայն 36 միլիոնը.Վահան Քերոբյան
- Վնասվածքի, խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները կարող են դիմել աջակցության ծրագրին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին