Այսօր մենք երկրում ունենք 8 մլրդ դոլարի վարկեր, որից 1 մլրդ-ը սպառողական. Միքայել Մելքումյան
«Այսօր մենք երկրում ունենք 8 մլրդ դոլարի վարկեր, որից 1 մլրդ-ը սպառողական վարկեր են»,-ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ելույթ ունենալով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ ներդնել և իրականացնել հարկատուի օրինապահ վարքը խրախուսող միջոցառումներ։
Պատգամավորը տեղեկացրեց, որ 2020 թվականին կտրուկ իջել է սպառողական վարկերի կշիռը, քանի որ քաղաքացիներին 3-րդ, 4-րդ, 5-րդ անգամ վարկերի տրամադրումը հետաձգում են:
Նկատելով, որ այդ քաղաքացիները նաև հարկ վաճողներ են՝ պատգամավորը շեշտեց, որ նրանք հանադիսանում են բիզնեսի համար առաջարկ-պահանջարկ ձևավորողներ:
«Մենք պետք է գնանք մարդկանց, վարկառուներին ազատագրելու այն վարկային բեռից, որում տարբեր պատճառներով հայտնվել են»,- ասաց Մելքումյանը և շեշտեց, որ իր խոսքը չի ուղղում ներկայիս քաղաքական մեծամասնությանն, այլ այն նոր իշխանությանը, որը գալու է:
Պատգամավորը հայտարարեց, որ կան դրա մեխանիզմները, որը չի բացահայտի, որպեսզի չհարցնեն, թե ավանդատուների խնդիրն ի՞նչ է լինելու:
Նրա հավաստմամբ՝ պետությունը տարբեր ռեժիմներով կարող է ներգրավել այդ միջոցները:
«Եթե մարդիկ մնացին իրենց վարկերի տակ, ապա ինչպես վերջին 2-3 տարում փլուզվել է տնտեսական կյանքը, այնպես էլ շարունակելու է փլուզումը և կորցնելու ենք մեր ազգային դիմադրողականությունը»,- հայտարարեց Մելքումյանը և պնդեց, որ ներկայիս քաղաքական մեծամասնությունն էլ պետք է գա և ԱԺ ամբիոնից հայտարարի, որ վարել է սխալ վարկային քաղաքականություն:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է 45-ից բարձր տարիք ունեցողներին ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ
- Արսեն Մկրտչյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր
- Առաջարկվում է ապրիլի 19-ը հայտարարել որպես հարկ վճարողի օր
- Ես հանդես կգամ քննադատ-դիտողականությամբ. Արմեն Հայկյանցը՝ իմքայլական պատգամավորներին
- ԱԺ նիստի մեկնարկին «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջման գնաց