Մադրիդում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբայեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը
Մադրիդում նախօրեին տեղի է ունեցել Մոնսերատ Կաբայեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա է գտնվել և ելույթով հանդես եկել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը՝ նշելով, որ միջոցառումը հնարավոր եղավ իրականացնել STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի և ՀՀ դեսպանության համագործակցությամբ։
Իսպանիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմն աշխարհահռչակ երգչուհին ձայնագրել է 2013թ․ Հայաստան և Արցախ կատարած իր այցելություններից հետո։ Մեր երկիր կատարած նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:
Միջոցառմանը ներկա են եղել Մոնսերատ Կաբայեի դուստրը՝ սոպրանո Մոնսերատ Մարտին, որը ջերմությամբ հիշել է Հայաստան և Արցախ կատարած իրենց այցելությունները՝ նշելով, որ իր մայրը տպավորված էր հայկական մշակույթով և բազմադարյա վանական համալիրներով։
Միջոցառման բանախոսներից էր նաև հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոն, ով բոլոր ներկաներին կոչ է արել այցելել Հայաստան և բացահայտել առաջին քրիստոնյա երկրի գրավչությունները։
Այսօր Մադրիդում տեղի ունեցավ Մոնսերատ Կաբայեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա...
Posted by Embajada de Armenia en España-Իսպանիայում Հայաստանի դեսպանություն on Tuesday, March 23, 2021