Շուշան Դոյդոյանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին դիրքորոշում արտահայտել Ալեն Սիմոնյանի անորակ նախագածի վերաբերյալ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր ու նախագահ Շուշան Դոյդոյանն ահազանգում է.
«Պատգամավոր Սիմոնյանը հաշվի չառավ լրագրողական կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի և Արդարադատության նախարարության հիմնավորումներն ու հորդորները և առաջ տարավ իր անորակ օրենսդրական նախագիծը։
Կոչ ենք անում ՀՀ նախագահին ՝ չստորագրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
Կոչ ենք անում նաև միջազգային կազմակերպություններին՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ և հորդորել իշխանություններին՝ վերանայել խոսքի ազատությանը սպառնացող այս և այլ նախաձեռնությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպություններն Արմեն Սարգսյանին կոչ են անում չստորագրել նոր ընդունված օրենքը
- Զրպարտության համար մինչև 6, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ տուգանք. նախագիծն ընդունվեց
- Շուշան Դոյդոյան. Թե՞ մենք Ալեն Սիմոնյանին հիշելու ենք միայն այս մահակ-նախագծով
- Պարո՛ն Սիմոնյան, դուք արդա՞ր եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի Ձեր նպատակներում. Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան