ՌԴ Պետդուման օրենք ընդունեց, որը Պուտինին իրավունք է տալիս կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Այսօր կայացած լիագումար նիստում ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխություններին համապատասխան օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլնի, իրավունք է տալիս Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում: Այս մասին գրում է Tass-ը։
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության նոր դրույթներից մեկի համաձայն` այն ժամկետների թվի սահմանափակումը, որի ընթացքում միևնույն անձը կարող է զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը, կիրառվում է ներկայիս պետության ղեկավարի վրա` առանց հաշվի առնելու հաշվի առնել նրա նախորդ նախագահական ժամկետները: Այսպիսով, այս նորմը թույլ է տալիս ներկայիս պետության ղեկավարին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը զբաղեցնել ևս երկու ժամկետով:
Փաստաթուղթը նոյեմբերին Պետդումա էին ներկայացրել պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա