Պուտինը պատվաստվել է ու իրեն լավ է զգում․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Կրեմլը չի հստակեցրել, թե պետության ղեկավարը ռուսական երեք պատվաստանյութերից որն է ընտրել: Այս մասին գրում է Euronews-ը։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը իրեն լավ է զգում և չորեքշաբթի օրը կունենա լիարժեք աշխատանքային օր:
Նախկինում Պեսկովը բացատրում էր, որ Կրեմլը միտումնավոր չի նշում, թե որ պատվաստանյութով է պատվաստվելու նախագահը, քանի որ բոլոր երեք ռուսական պատվաստումները բացարձակապես հուսալի և արդյունավետ են: Ռուսաստանում գրանցվել է երեք ներքին պատվաստանյութ` Sputnik V, EpiVacCorona և KoviVak:
Ռուսաստանի առաջնորդի պատվաստումը հանրային իրադարձություն չէր, և Կրեմլը չի տարածի պատվաստման լուսանկարներ ու տեսանյութեր, «պետք է հավատալ խոսքին»։
Կորոնավիրուսի դեմ պատվաստված առաջին օտարերկրյա առաջնորդը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր (71): Նա եթերում պատվաստվել է ամերիկյան Pfizer ընկերության դեղամիջոցով՝ նշելով, որ իր անձնական օրինակով որոշել է խթանել իսրայելցիների պատվաստումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին