«Փաստինֆո»․ Դատավոր Մհեր Պետրոսյանին ճնշելու գործը վստահված է եղել ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վերահսկելու, ճնշելու գործը հանձնարարվել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանին։ Եվ հենց նա է մարտի 17-ին այցելել վարչական դատարան՝ հանդիպելու դատավորին, ում հրաժարվել էր ընդունել Մ.Պետրոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ երկու աշխատակից շտապել են վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին։
«Փաստինֆո»-ին հաջողվել է պարզել, որ ԱԱԾ աշխատակիցը, որի հետ հանդիպումը մերժել էր դատավորը, եղել է անձամբ ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը։ Վերջինս ՆԱՎ-ի պետ նշանակվել է վերջերս, իսկ մինչ այդ աշխատել է ԱԱԾ-ի հենց այն ստորաժանումում, որը զբաղվել է դատախազների, դատավորների եւ ընդհանրապես իրավապահ մարմիններին վերաբերող հարցերով։ Ասել է թե՝ նրան համարել են համակարգին ծանոթ մարդ ու Օնիկ Գասպարյանի գործով դատավորին վերահսկելու դերը վերապահել նրան, ինչն էլ տապալել է։
Դատավորի համարձակ վարքագիծը ու կոնտակտի դուրս չգալու քայլը խիստ «բարկացրել» է ԱԱԾ պաշտոնյային, որը որոշ զրույցներում սպառնացել է «նստեցնել» դատավորին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցների այցից հետո է դատավորը քննարկել փաստաբանների միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը ստացել է Օնիկ Գասպարյանի հաղորդումը
- Օնիկ Գասպարյանը դիմել է գլխավոր դատախազին
- Օնիկ Գասպարյանի փաստաբան. Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին
- Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում
- ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատավոր Մհեր Պետրոսյանին, փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան