Քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը. Մհեր Գրիգորյան
«Գործում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբ, մենք մի քանի նիստ ունեցել ենք, գործում են նաև ենթախմբեր՝ թվով երկուսը, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, մյուսը՝ իրավական, մաքսային և նմանատիպ այլ հարցերի հետ կապված»,- Աժ-ում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակմանը վերաբերյալ հարցին:
Փոխվարչապետը նշեց, որ առաջընթաց կա, բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար:
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ պլանավորել էինք որոշակի իմաստով մինչև մարտի 1-ը մի զեկույց պատրաստել, բայց դա հնարավոր չի եղել, որովհետև առաջացել է հավելյալ փորձագիտական աշխատանքների անհարաժեշտություն:
Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների հարցը խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման համատեքստում՝ բոլոր հնարավոր ուղղություններով:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը չպատասխանեց Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամին պետության կողմից չֆինանսավորելու մասին Թագուհի Թովմասյանի հարցին
- Ի՞նչ մեխանիզմներ եք կիրառելու՝ բացառելու համար բոլոր տեսակի ընտրախախտումները. Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան