Աշխարհի ամենամեծ կտավը Դուբայի աճուրդում վաճառվել է ավելի քան 60 միլիոն դոլարով
Մեծ Բրիտանիայից նկարիչ Սաշա Ջաֆրիի հեղինակած աշխարհի ամենամեծ կտավը՝ «Մարդկության ճանապարհորդությունը», Դուբայի աճուրդում նվաճառվել է 62 միլիոն դոլարով: «Khaleej Times»-ի տարածած տեղեկությունը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Նկարի մակերեսը հավասար է ֆուտբոլի երկու խաղադաշտերի մակերեսին: Ջաֆրին իր ստեղծագործության վրա Դուբայի Ատլանտիս հյուրանոցում աշխատել է ութ ամիս՝ օրական 20 ժամ:
Սկզբնապես նախատեսվում էր կտավը բաժանել մի քանի մասի և վաճառել աշխարհի տարբեր երկրներում անցկացվող վեց աճուրդում՝ մոտ 30 միլիոն դոլարով:
Բրիտանացին մտադիր է ստացած գումարն ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ բարեգործական ծրագրերին, որոնք զբաղված են երեխաներին օգնելով:
Ջաֆրին ասել է, որ իր հիմնական նպատակը 200 միլիոն երեխաների կյանքը փրկելն է: Նա ցանկանում է, որ այդ հասույթը յուրաքանչյուր երեխայի առցանց կրթություն ստանալու հնարավորություն տա՝ ինտերնետը հասանելի դարձնելով ամենաաղքատ երկրների բնակիչների համար:
«Մարդկության ճանապարհորդությունը» ձեռք է բերել կրիպտոարժույթների գործարքներում մասնագիտացած ֆիրմայի գործադիր տնօրեն Անդրե Աբդուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան