Տեղեկությունը, թե թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել. ԱԳՆ խոսնակ
Տեղեկությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Վրաստանում և Ռոստովում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ ու այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ «360tv» ալիքը գրել է, որ ռուս-վրացական սահմանին բեռնատարների վարորդների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով վարորդներից մեկը սպանել է մյուսին։ Սըտ աղբյուրի, սպանվածը հայ վարորդ է եղել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան