Գեղամ Մանուկյան. 12։30-ին գնալու եմ կառավարության շենք՝ պահանջելու հանդիպում Տարոն Չախոյանի հետ
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը գրում է.
«ՀՀ քաղաքացի Գեղամ Ազատի Մանուկյանս, Բաղրամյան պողոտայում ցույցերի մասնակից, մարտի 24-ին, 12։30-ին գնալու եմ ՀՀ Կառավարության շենք, պահանջելու հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ, որ պարզաբանի, թե ինչու՞ էր կեղծ լուսանկար տարածում ու ՀՀ քաղաքացիներին թիրախավորում։ Վայ հանկարծ չհանդիպի»:
Հիշեցնենք, որ Տարոն Չախոյանը երեկ հրապարակել էր աղբով լի փողոցի մի լուսանկար ու գրել. «Խորհրդանշական լուսանկար է։ Բաղրամյան պողոտան այսօր»։ Սակայն նրա սուտը շատ արագ բռնեցին. ոչ թե Բաղրամյան պողոտայի լուսանկարն է, այլ ուկրաինական քաղաքներից մեկի Հերոսների փողոցը։ Լուսանկարն էլ արվել է 2017-ի սեպտեմբերին՝ քաղաքի տոնից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Տարոն Չախոյանը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության
- Չախոյանի ստի փուչիկը պայթեցրեցին
- Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ
- Արա Սաղաթելյանին զրպարտելու համար Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով
- Մանուել Մանուկյան. Ֆեյքերի բուծարանների պատասխանատուներն են Փաշինյանը, Սիմոնյանը, Միրզոյանը, Սաֆարյանը, Չախոյանը, Մովսիսյանը