Դատախազությունը ստացել է Օնիկ Գասպարյանի հաղորդումը
Գլխավոր դատախազությունը ստացել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դիմումը: Panorama.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին հայտարարել էր Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։
«Զուգահեռ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»,- ասել էր Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ իրավական ակտն Օնիկ Գասպարյանը բողոքարկում է վարչական դատարանում։
Վարչական դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, և, ըստ փաստաբանի, հետայսու Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:
Չնայած դրան երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյանը՝ Արտակ Դավթյանին. Կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե հլու կամակատար, այլ սկզբունքային գեներալ
- Օնիկ Գասպարյանի փաստաբան. Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին
- Արտակ Դավթյանի ուղերձը
- Փաշինյան. Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին
- Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում
- Գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն է. Արա Զոհրաբյան
- Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան
- Փաստաբան. Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան