Զրպարտության համար մինչև 6, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ տուգանք. նախագիծն ընդունվեց
Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի՝ զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքների չափը կավելանա։
Նախագծով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել մինչև 3 մլն դրամ փոխհատուցում, իսկ զրպարտության համար՝ մինչև 6 մլն դրամ։
Մինչ այս գործող օրենքով վիրավորանքի համար սահմանված էր մինչև 1 մլն դրամ տուգանք, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն դրամ։
Նշենք նաև, որ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին՝ նշելով, որ տուգանքի չափը պետք է նվազեցվի։ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտնել էր, որ իրենք առաջարկում են վիրավորանքի համար սահմանել մինչև 2 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 3 մլն դրամ տուգանք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան