Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը վիճել է ունկնդրի հետ և կոտրել ստուդիայի պատը
Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի տաղավարում վիճել է ունկնդրի հետ: kp.ru-ն գրում է, որ «Չիկատիլո» սերիալի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հրավիրվել էր տաղավար դերասան, Պետդումայի պատգամավոր Ելենա Դրապեկոյի հետ քննարկելու «պետք է արդյոք հավերժացնել հանցագործների կերպարը մշակույթում» թեման:
Հաղորդման ավարտին զանգահարած ունկնդիրներից մեկը կարծիք է հայտնել, որ նման թեմաներով ֆիլմեր չպետք է նկարահանվեն:
«…Տասնյակ կանանց է սպանել այդ մոլագարը։ Եվ հիմա այդ ամենը քարոզվում է»,- ասել է ունկնդիրը:
Սարիկ Անդրեսյանն արձագանել է, որ ոչ ոք ոչինչ քարոզում, պատմում են…
«Գնացեք ձեր Հայաստանը»,- ասել է ունկնդիրը:
Հաղորդման վերջում հաղորդավարուհին սխալ է արտասանել Սարիկ Անդերասյանի ազգանունը: Հայազգի ռեժիսորն այս ամենից վիրավորվել է, նետել ականջակալներն ու հեռացել տաղավարից: Նա հարվածել է ստուդիայի պատին, մի բեկոր պոկվել է:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին պատասխանել է Սարիկ Անդրեասյանի՝ ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մեղադրանքներին
- Սարիկ Անդրեասյանը Չիկատիլոյի մասին շարք է նկարահանելու