Ռուս խաղաղապահները 60 տոննա բեռով իններորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին:
Հումանիտար արձագանքման կենտրոնի ռուսական իններորդ շարասյունը, որը բաղկացած է եղել 15 ԿամԱԶ մակնիշի ռազմական և ուղեկցող մեքենաներից, անցել է Ստեփանակերտ-Մատաղիս-Քարվաճառ երթուղով և առաքել շուրջ 60 տոննա բեռ՝ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էներգիայի և ջրի մատակարարման համակարգերը վերականգնելու համար: Տեղափոխվել են էլեկտրական սարքավորումներ, շինանյութեր և կոնստրուկցիաներ:
Ռուս խաղաղապահների օգնությամբ 9-ը ավտոշարասյան միջոցով ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 1400 տոննա հումանիտար բեռ:
Ըստ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայմանագրի կետերի հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները 130 տոննա բեռով բարձած յոթերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Քարվաճառ 130 տոննա բեռ տեղափոխող շարասյունը
- Ռուս խաղաղապահները շինանյութով բեռնված չորրորդ շարասյունն են ուղեկցել Արցախի ավտոճանապարհներով
- ՌԴ ԱԻՆ-ը 6 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ
- Ռուս խաղաղապահները շինանյութավ բարձած 60 ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը