Բենիտես. «Ֆուտբոլը մեր կատարմամբ սառն էր»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ 4:0 հաշվով տոնած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Բեյլի, Ռամոսի ու Վարանի վնասվածքների մասին
Բեյլը մկանային խնդիր ունի: Մի քանի օր պետք է սպասել, տեսնենք, թե բժիշկը ինչ կասի: Առայժմ չենք կարող ճշգրիտ ասել, թե ինչպիսի վնասվածք է: Իսկ Ռամոսն ու Վարանը պարզապես քերծվածքներ են ստացել: Վերջին երկուսի պարագայում սպասումներս լավատեսական են:
Կովաչիչի խաղի մասին, ով փոխարինել է Բեյլին
Ես Կովաչիչին խաղացրեցի այդ դիրքում, որովհետև մեր եզրայինները թևերում շատ էին շարժվում: Կարծում էի, որ խաղադաշտի կենտրոնում նա օգուտ կտա մեզ:
Խաղից ստացած տպավորությունների մասին
Մենք ավելի շատ բավարարված ենք արդյունքից, քան խաղից: Ֆուտբոլը մեր կատարմամբ սառն էր, ինչ-որ կայծ էր պակասում: «Շախտյորը» լավ կազմակերպված թիմ է, որը լավ է պահում գնդակը: Իհարկե, նրանք շատ գոլային պահեր չստեղծեցին, սակայն մենք տեսանք, որ մրցակցի ֆուտբոլիստներն արագաշարժ են, տեխնիկապես գրագետ և ուժեղ են հատկապես հակագրոհների ժամանակ: Նման մրցակցին վերահսկելը շատ դժվար է: Գերազանց խաղ չցուցադրեցինք, բայց իրացրեցինք ունեցած պահերը: Գլխավորն այն է, որ գնդակ բաց չթողեցինք: Միակ բացասականը հարկադրական փոխարինումներն էին:
Ռոնալդուի մասին
Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել. գիտեմ, թե Ռոնալդուն ինչպիսի խաղամակարդակ ունի, և նա դա ցուցադրում է յուրաքանչյուր խաղում, յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Եվ հերիք է ինձ այդ մասին հարցնեք: Բանն այն է, որ ես ավելի շատ հետևում եմ, թե ինչ է անում Քրիշտիանուն:
Այն մասին, թե ով կարող է զբաղեցնել Բեյլի դիրքը
Ամեն դեպքում՝ եթե Բեյլն արագ չվերադառնա շարք, այդ դիրքը բաց կլինի ցանկացած ֆուտբոլիստի համար: Իհարկե, ամեն ինչ կախված կլինի կոնկրետ մրցակցի բնութագրից, խաղից: Անշուշտ, Կովաչիչը կարող է այնտեղ օգնել մեզ: Գուցե Խեսեն, Լուկասը կամ Չերիշևն զբաղվեն այդ գործով:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են