Չախոյանի ստի փուչիկը պայթեցրեցին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանի, ում ֆեյսբուք սոցցանցի շատ օգտատեր որակում են որպես իշխանական «ֆեյքերին քշող», երեկվա սուտը բռնվեց։
Նա հրապարակել էր աղբով լի փողոցի մի լուսանկար ու գրել. «Խորհրդանշական լուսանկար է։ Բաղրամյան պողոտան այսօր»։
Նա այդպիսով ցանկացել էր իբր ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով օրեր շարունակ Բաղրամյան պողոտան փակած, այնտեղ վրաններ տեղադրած ուժերը փողոցը թողել են աղբի մեջ ու հեռացել։
Հիշեցնենք, որ երեկ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարեց, որ որոշել են վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը:
Չախոյանի սուտը շատ արագ բռնեցին։ Պարզվեց լուսանկարում ոչ միայն Բաղրամյան պողոտան չէ, այլ այն առհասարակ Հայաստանում չի արվել։ Ավելին, Չախոյանը որպես Բաղրամյան պողոտա էր ներկայացրել ուկրաինական քաղաքներից մեկի Հերոսների փողոցը։ Լուսանկարն էլ արվել է 2017-ի սեպտեմբերին՝ քաղաքի տոնից հետո։
Մինչ Ֆեյսբուքի օգտատերերը տարածում էին աշխատակազմի ղեկավարի տեղակալի սուտը մերկացնող մեկնաբանությունները, Չախոյանի թիմակիցներն ակտիվորեն նաև վիրավորական մեկնաբանություններով տարածում էին նրա սուտը։
Ի վերջո, Չախոյանը հեռացրեց գրառումը, ներողություն խնդրեց։
Հիշեցնենք, որ Տարոն Չախոյանի դեմ հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ դատարանի միջոցով պահանջելով, որ Չախոյանը ենթարկվի քաղաքացիաիրավական պատասխանատվության հրապարակայնորեն արտահայտած զրպարտության և վիրավորանքի համար։ Հայցն ընդունվել է վարույթ։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ
- Արա Սաղաթելյանին զրպարտելու համար Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով