Լրագրողները պետք է զգույշ լինեն՝ իմանալով, որ ունեն իշխանություն, որը նրանց փորձելու է ծեծել. Տիգրան Ուրիխանյան
«Ինչու եմ կենտրոնացել Փայլակ Ֆահրադյանին ծեծելու խնդրի վրա, որովհետև նախընտրական շրջան է և լրագրողները պետք է զգույշ լինեն՝ իմանալով, որ ունենք իշխանություն, որն անընդհատ նրանց փորձելու է ծեծել»,- Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Պատգամավորը նկատեց, որ երբ տեղի ունեցան 2018 թվականի հայտնի իրադարձությունները, շատ փոփոխությունների հետ մեկտեղ մարդկանց մոտ առաջացել էր ակնկալիք, որ կփոխվեն նախկին կարգերը, բարքերը, կացութաձևերը և հարաբերությունները:
Ըստ Ուրիխանյանի՝ ժամանակի ընթացքում սակայն պարզվեց, որ փոխվել է ընդամենը տրված խոստումների ծավալը և դրանց չիրականացման ձևը:
Նա հայտարարեց, որ գործող իշխանության կողմից տրված բազմաթիվ խոստումներ չեն կատարվել:
«Երբ երկիրը զարգացման և առաջ տանելու համար պատասխանատու պաշտոնյան, այն էլ՝ նախարար, ծեծում է լրագրողին և դրանից հետո սեփական իսկ թիմից որևէ դատապարտող դիրքորոշման չի արժանանում՝ սա, համաձայնեք, բացարձակապես յուրահատուկ իրավիճակ է»,- շեշտեց անկախ պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Ես հանդես կգամ քննադատ-դիտողականությամբ. Արմեն Հայկյանցը՝ իմքայլական պատգամավորներին
- Դուք ինչ-որ ցաքուցրիվ որոշումներով կազմաքանդել եք դատական իշխանությունը. Տարոն Սիմոնյան
- Այսօր մի քայլ է մնացել՝ բանակինը, ու դրանով այս խաղը կավարտվի. Գևորգ Պետրոսյան