Ադրբեջանցի գործարարը գնել է տարածաշրջանի մինչև 80% ինտերնետն ապահովող ընկերությունը
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը: Այս մասին տեղեկացնում է businessformula.ge կայքը:
Caucasus Online ընկերությունը ապահովում է տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը:
Կայքի տվյալներով գործարքը չի համաձայնեցվել Վրաստանի կապի կոմիտեի հետ, ինչի պատճառով կոմիտեն Հասանովին չի համարում ընկերության օրինական սեփականատեր: Ընկերության արժեթղթերի 49%-ը ադրբեջանական ընկերությանն էր անցել դեռևս 2019 թվականին:
Tert.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը տեղեկացրել է, որ վեճի կապակցությամբ Հասանովը դատական հայց է ներկայացրել գերատեսչության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան