Կայացել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը
Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է նիստ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, օրակարգում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծն էր՝ կից օրինափաթեթով (երկրորդ ընթերցում):
Հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը նշեց, որ օրինագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:
4 կողմ ձայնով հանձնաժողովը դրական եզրակացությամբ օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ կընդգրկվի առաջիկա լիագումար նիստի օրակարգում:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, ԱՀ ԱԳ նախարարը, պատգամավորներ: