Երվանդ Տեր-Մինասյանի ինքնագրերով գրքերն այսուհետ կլինեն Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերում
Հայ պատմաբան, լեզվաբան, բառարանագետ Երվանդ Տեր-Մինասյանի դուստրը հոր անձնական գրադարանից տասնյակ գրքեր նվիրել է Հայաստանի ազգային գրադարանին: Ինքնագրերով և անձնական գրադարանի կնիքով գրքերը այսուհետ կլինեն Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերում:
«Խորին հարգանքով և լավագույն ցանկություններով պրոֆ. Ե.Տեր-Մինասյանին»: Այս մակագրությամբ է հայ ականավոր լեզվաբան Գևորգ Ջահուկյանը իր «Օчерки по истории дописьменного периода Армянского язика» գիրքը նվիրել Երվանդ Տեր-Մինասյանին:
Գիտության վաստակավոր գործիչ (1959), բանասիրական գիտությունների դոկտոր֊ պրոֆեսորԵրվանդ Տեր-Մինասյանi (1879, Հառիճ, Հայաստան - հուլիսի 12, 1974, Երևան) աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ-ասորական եկեղեցական հարաբերություններին, Ընդհանրական եկեղեցու պատմությանը, Արևելքում և հայոց մեջ տարածված քրիստոնեական աղանդների ծագմանը, 5-7-րդ դարերում Հայ եկեղեցու դավանաբանական դիրքորոշմանը, քրիստոնյա աշխարհն ալեկոծած դավանաբանական պայքարին հայերի մասնակցության չլուսաբանված հարցերին, եկեղեցական ժողովներին, եկեղեցական մատենագիրների, հայ, հույն և ասորի աստվածաբանների դավանաբանական գործերի քննությանը ևն։
Երվանդ Տեր-Մինասյանը մեծ ներդրում ունի Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու բռնած դիրքի, քաղկեդոնական խնդիրներին Հայ եկեղեցու մասնակցության ժամանակի և դրանց հետ առնչված, հայագիտության մեջ մեծ կարևորություն ունեցող Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» երկի թարգմանության ժամանակի պարզաբանման գործում։