Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը
Մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի առաջին մրցափուլի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը։ ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները՝ Յուլիան Վայնբերգերի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Անդրեաս Շտաունդինգերը և Ռոլանդ Ռեյդելը։ Չորրոդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Իգոր Ռադոյչիչը (Սերբիա), պատվիրակը՝ Յան Վիլեմ Վան Դոպը (Նիդերլանդներ)։
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Շվեյցարիա
- 31 ֆուտբոլիստ հրավեր են ստացել մասնակցելու Մունդիալի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին. Կապառոս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները