Քաղաքական 11:36 24/03/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Ինչո՞ւ է Գերագույն դատարանը բեկանել նահանգապետի՝ Համբիկ Սասունյանին ներում շնորհելու մերժումը

Անցյալ ամիս Կալիֆորնիայի Գերագույն դատարանի դատավոր Ուիլյամ Ս. Ռայընը բեկանեց նահանգապետ Գևին Նյուսոմի մերժումը՝ ընդունելու Ներման հարցերով հանձնաժողովի որոշումը Համբիկ Սասունյանին բանտից ազատ արձակելու վերաբերյալ։ Ես սխալ պատկերացում ունեի, որ ներման մասին նահանգապետի որոշումը վերջնական է և դատարանների կողմից վերանայման կամ փոփոխման ենթակա չէ:

Պարզվում է, որ ըստ օրենքի պահանջի, նահանգապետը դիտարկում է «բոլոր առկա պատշաճ, հավաստի տեղեկությունները», և նրա որոշումները վաղաժամկետ ազատման մասին չպետք է լինեն կամայական կամ քմահաճ: Այս հոդվածը գրվել է դատավորի 19 էջանոց վճռի պատճենի հիման վրա։

Տողերիս հեղինակի հետ կապ չունեցող Համբիկ Սասունյանը 1984 թ․ հունիսի 29-ին մեղավոր ճանաչվեց առաջին աստիճանի սպանության մեջ և դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման հնարավորության, սակայն 2002 թ․ նրա վճիռը փոխվեց 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման, ինչը նրան վաղաժամկետ ազատվելու իրավունք տվեց։ Սասունյանը Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին սպանել է Լոս Անջելեսում 1982 թ․ հունվարի 28-ին, երբ 19 տարեկան էր։ Նա այժմ 58 տարեկան է:

2019 թ․ դեկտեմբերի 27-ին Ներման հարցերով հանձնաժողովը գտավ, որ Սասունյանը բավարարում է վաղաժամկետ ազատման պահանջներին: Այնուամենայնիվ, 2020 թ. մայիսի 25-ին նահանգապետ Նյուսոմը մերժեց Հանձնաժողովի որոշումը՝ բանտարկյալի հանցագործության հիման վրա, «մեծացրեց քաղաքական կարևորությունը» և «համեմատաբար նոր» համարեց նրա մեղքի գիտակցումը։

2020 թ․ օգոստոսի 14-ին Սասունյանը միջնորդություն ներկայացրեց Գերագույն դատարան ՝ վիճարկելով նահանգապետի կողմից Ներման հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելը։ Նա պնդեց, որ նահանգապետի որոշումը չի հաստատվում ապացույցներով, որ եթե նա ազատ արձակվի, վտանգ կներկայացնի հասարակության համար: Սասունյանը նաև պնդեց, որ «նահանգապետը կիրարկել է վաղաժամկետ ազատման պատշաճության անօրինականորեն բարձրացված չափանիշ՝ ապօրինաբար հիմնվելով Սասունյանի կողմից կատարված հանցագործության հանգամանքների վրա»: Նա պնդել է, որ չկա որևէ ապացույց, որ նրա մոտ բացակայում է «մեղքի գիտակցումը», և «նահանգապետի եզրակացությունն այն մասին, որ Սասունյանը «բավական երկար ժամանակահատված» չի ցուցաբերել մեղքի գիտակցում ՝ անօրինական պատճառ է հանդիսանում վաղաժամկետ ազատումը մերժելու համար»:

2020 թ․ հոկտեմբերի 7-ին դատարանը հրահանգեց հիմնավորել գործը: Նահանգապետարանը 2021 թ․ հունվարի 11-ին ներկայացրեց իր պատասխանը՝ կրկնելով բանտարկյալի վաղաժամկետ ազատման մերժման պատճառները: Այնուհետև, 2021 թ․ հունվարի 26-ին, Սասունյանը ներկայացրեց իր պատասխանը, որով նա մերժեց իր դեմ նահանգապետի պնդումները:

Դատավոր Ռայընը որոշեց, որ Սասունյանի գործը չի պարունակում որևէ ապացույց՝ հիմնավորելու նահանգապետի այն պնդումը, թե նա վաղաժամկետ ազատման իրավունք չունի: Բացի այդ, դատավորը գտավ, որ նահանգապետը սխալ չափանիշներ է օգտագործել ՝ հաշվի առնելով ինչպես Սասունյանի հանցանքի «կարևորությունը», այնպես էլ նրա զոհի հայտնի լինելը, ինչպես նաև նրա կողմից մեղքը գիտակցելու նոր լինելը: Ուստի դատավորը հրամայեց ազատ արձակել Սասունյանին բանտից:

Դատավոր Ռայընն իր դատավճռում անդրադարձավ Սասունյանի՝ իր ծագման մասին նկարագրությանը՝ որպես «մի հայի, որը ծնվել և մինչև 13 տարեկանն ապրել է Լիբանանում։ Այս ամբողջ ընթացքում նրանք ապրել են «ակտիվ ռազմական գործողությունների գոտում և պարբերաբար տեսել դիակներ», այդ թվում ՝ կանանց և երեխաների։ Նրա հայրը հարբեցող էր, որը հաճախ շաբաթներով բացակայում էր տանից, սակայն հայցվորը [Սասունյան] լավ, ջերմ հարաբերություններ ուներ իր մոր հետ։ Նա ապրում էր իր մեծաթիվ եղբայրների ու քույրերի և բազմանդամ ընտանիքի անդամների հետ, ներառյալ տատիկն ու պապիկը, որոնք «Հայոց ցեղասպանության» զոհեր էին։ Նրա տատիկը հաճախ է հայցվորին պատմել, թե ինչպես է ցեղասպանության ժամանակ կորցրել իր ամբողջ ընտանիքը և ինչպես է միայն ինքը հազիվ փրկվել կոտորածից»:

Դատավորը շարունակեց. «13 տարեկանում նրա [Սասունյանի] ընտանիքը ներգաղթեց Միացյալ Նահանգներ՝ Լիբանանում բռնություններից խուսափելու համար, բայց ընտանեկան վիճակը շարունակեց մնալ ծանր: Նրանք տեղափոխվեցին Փասադենա, որտեղ մեծ թվով հայեր էին ապրում: Նա միացավ հայ սկաուտներին և Հայ երիտասարդաց դաշնակցությանը։ Հենց այստեղ նա ծանոթացավ իր հանցակցի՝ Գրիգոր «Գոգո» Սալիբայի հետ։ Նրանք ընկերացան հանցագործությունից մեկ-երկու տարի առաջ և քննարկեցին Հայաստանի ու Թուրքիայի միջև քաղաքականության ու պատմության հարցերը, ներառյալ ցեղասպանությունը:

Նրանք նաև նկատի ունեցան ու քննարկեցին, որ այդ ժամանակ «շատ քաղաքական սպանություններ են եղել»: Այսինքն, «հայերը Եվրոպայում սպանում էին թուրք դիվանագետներին հիմնականում այն բանի համար, որ զայրացած էին, որ ․․․․ ցեղասպանությունից հետո Թուրքիան հերքում էր ցեղասպանությունը․․․․ Հայ երիտասարդները սրտնեղում էին դրանից և կարծում, որ Թուրքիան պետք է քայլ անի և ճանաչի ցեղասպանությունը․․․․ և երկխոսության գնա հայ ժողովրդի հետ կամ հաշտություն կնքի նրա հետ»: Քանի որ դա տեղի չէր ունենում, «հայ երիտասարդները որոշեցին դիմել բռնության .... [Նրանք] հույս չունեին, որ… Թուրքիայի հետ խաղաղ երկխոսություն կարող է լինել»։

Այս ընթացքում հայցվորը [Սասունյանը] և նրա հանցակիցը, որը հայցվորից մի քանի տարով մեծ էր, քննարկում էին գնալ Եվրոպա և իրականացնել այնպիսի սպանություն, ինչպիսին նրանք տեսնում էին, թե ինչպես է տեղի ունենում: Սակայն, ինչ-որ պահի Արիքանը հանդես եկավ հրապարակային ելույթով՝ հայերին անվանելով «ստախոսներ» և հայտարարեց, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ Սալիբան հայցվորին ցույց տվեց Արիքանի հայտարարության վերաբերյալ հոդվածը։ «Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռներ՝ մենք դա համարեցինք շատ վիրավորական: Մենք խիստ վիրավորվեցինք դրանից»։

Դատավոր Ռայընը վճռեց, որ «գործի մեջ որևէ ապացույց չկա պաշտպանելու նահանգապետի կողմից մեղքի գիտակցման պակասի բացահայտումը, որ 40 տարվա վաղեմություն ունեցող հանցագործությունը դեռևս վկայում է դիմումատուի վտանգավորության մասին ներկայումս»:

Դատավորը վիճարկեց նահանգապետի այն պնդումը, որ Սասունյանի կողմից իր հանցագործության մասին մեղքի գիտակցումը «միայն վերջերս է» տեղի ունեցել: Դատավոր Ռայընը հայտարարեց, որ «դատական պրակտիկան սահմանում է, որ գոյություն չունի կանխորոշված ժամանակահատված, որի ընթացքում բանտարկյալը պետք է ցուցադրի կամ ունենա մեղքի գիտակցում, որպեսզի այն բավարար լինի պիտանիության նպատակով»: Դատավորը վճռեց, որ «գիտակցման չափանիշը, որը նահանգապետը օգտագործել է իր որոշումը կայացնելու համար սխալ էր... և Սասունյանի համար սահմանել էր այլ «կամայական» չափանիշ»։

Ինչ վերաբերում է Սասունյանի՝ հասարակության համար վտանգ ներկայացնելու խնդրին, «դատարանը նշում է՝ հոգեբանը գտավ, որ հայցվորը ազատ արձակվելուց հետո բռնության ցածր վտանգ է ներկայացնելու», գրել է դատավորը: «Հայցվորը ներողություն խնդրելու նամակ է գրել Արի քանի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին, ինչպես նաև մի նամակ՝ «Թուրքիայի ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը և աշխարհի թուրքական համայնքներին», ասաց դատավոր Ռայընը։

«Դատարանը գտավ, որ նահանգապետի որոշումը «կամայական էր և ընթացակարգի առումով թերի», վճռեց դատավորը։ Նա նաև նշեց, որ Սասունյանը «ազատ արձակման համապարփակ ծրագրեր ունի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար»: Սա վերաբերում է Սասունյանի այն հայտարարությանը, որ բանտից ազատվելուց հետո նա կարող է տեղափոխվել Հայաստան:

Վերջում դատավորը հայտարարեց, որ Սասունյանը «սպանություն է կատարել, որի համար պատշաճ կերպով պատժվել է.... Նահանգապետի որոշումը չեղյալ է համարվում, Ներման հարցերով հանձնաժողովի 2019 թ. դեկտեմբերի 27-ի վաղաժամկետ ազատման շնորհումը վերականգնվում է: Հանձնաժողովին հանձնարարվում է «շարունակել վաղաժամկետ ազատման իր սովորական ընթացակարգերը, եթե որոշումն ընդունվելուց հետո 30 օրվա ընթացքում Հանձնաժողովը բարեխղճորեն չի որոշում, որ վաղաժամկետ ազատման վերացման պատճառ կարող է լինել և նախաձեռնում է համապատասխան վարույթ`հարցը պարզելու համար»։ Նահանգապետ Նյուսոմը որոշեց չբողոքարկել դատավորի վճիռը՝ թույլ տալով ներումն ուժի մեջ մտնի, որով Սասունյանը շուտով ազատ կարձակվի։

Իմ կարծիքով, բռնությունը երբեք արդարացված չէ՝ անկախ պատճառից: Գլխավոր հյուպատոս Արիքան մեղավոր չէր հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու մեջ: Նա նույնիսկ ծնված չէր ցեղասպանության ժամանակ։ Հայերը պահանջներ ունեն Թուրքիայի կառավարությունից, այլ ոչ թե անհատ թուրքերից: Սասունյանը հանցագործություն է կատարել, որի համար պատժվել է համարյա 40 տարվա բանտարկությամբ։ Թուրքիայի կառավարության կողմից Սասունյանի ազատման վերաբերյալ բողոքները համոզիչ չեն։

Թուրքիայի կառավարությունը ճնշում է գործադրել Ամերիկյան Դաշնային կառավարության վրա ՝ հորդորելու նահանգապետ Նյուսոմին 2020 թվականին, իսկ նախկինում նահանգապետ Բրաունին 2017 թվականին՝ մերժել Ներման հանձնաժողովի՝ Սասունյանին ազատ արձակելու որոշումները։ Առավել ևս համոզիչ չեն, եթե չասենք՝ բոլորովին ամոթալի են Ադրբեջանի կառավարության բողոքներն ընդդեմ Սասունյանի ազատ արձակման: Ադրբեջանը հերոսացրեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝  հայ սպային քնած ժամանակ կացնահարած հանցագործին։ Հունգարիայից արտահանձնումից հետո Սաֆարովը Ադրբեջանում ոչ մի օր չի անցկացրել բանտում։

Վերջապես, միանգամայն անընդունելի է, որ Թուրքիայի կառավարությունը չափազանց մեծ պատիժ պահանջեր թուրքին սպանած հայի համար, մինչդեռ Թուրքիան ինքը շարունակում է հերքել 1.5 միլիոն անմեղ հայերի զանգվածային սպանությունը: Միայն այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և պատշաճ ձևով հատուցի դրա համար, հայերը կարող են քննարկել մեկ թուրքի սպանության համար ներողություն խնդրելու հարցը...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}