Կառավարությունը չպատասխանեց ՄԻՊ ֆինանսավորումը կրճատելու մասին հարցին
Այսօր՝ Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը հետաքրքրվեց, թե ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումն ինչո՞ւ է կրճատվել։
«Քաջ հայտնի է, որ պատերազմի ողջ ընթացքում և հետպատերազմյան շրջանում գրասենյակը կատարել է բավականին մեծ ու տեսանելի աշխատանք, և մինչ օրս էլ կատարում է։ Առհասարակ, վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, թե որոշակի վերապահումներ կան այս կատարված աշխատանքի վերաբերյալ, մասնավորապես՝ նաև պաշտպանին Կառավարության նիստերին չհրավիրելու հարցի առնչությամբ»,- նկատեց նա։
Գոռ Գևորգյանի կարծիքով՝ ՄԻՊ-ի թե՛ ֆինանսավորումը կրճատելու հարցում, թե՛ պաշտպանին կառավարության նիստերին չհրավիրելու հարցում պետք է լինի հստակ հիմնավորում։
«Ժողովրդավարական արժեքներ դավանող երկրում այս կառույցի աշխատանքը էական է, հատկապես, երբ հաշվի ենք առնում Ադրբեջանի կողմից մշտական բնույթ կրող հակահայկական սպառնալիքները։ ՄԻՊ ֆինանսավորման հարցը ուսումնասիրության է վերցրել նաև Վենետիկի հանձնաժողովը։ Խնդրում եմ այս հարցի շուրջ փարատեք ստեղծված այն կարծիքը, որ գրասենյակի հարցում չկա որևէ վերապահում և ֆինանսավորման կրճատումն առավել քան հիմնավորված է»,- ասաց նա։
Սակայն պատամավորի հարցը մնաց անպատասխան։ Նրան առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել, որին և կպատասխանի Կառավարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել ՄԻՊ գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը
- ՄԻՊ-ը հրապարակային վիրավորանք հասցնելու մասին պաշտոնատար անձանց գրառումները կուղարկի դատախազություն
- Ֆինանսների նախարարության պարզաբանումները հաստատում են ՄԻՊ ինստիտուցիոնալ անկախության վերացման վտանգները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան