С-400-ները գնվել են, և այժմ հարցը փակված է․ Չավուշօղլու
Թուրքիան պատրաստ է մանրամասն բանակցությունների՝ Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները լուծելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով այսօր` մարտի 24-ին Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կայացած բանակցությունների արդյունքները, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Նրա խոսքերով ՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում ամերիկացի գործընկերոջ հետ բանակցություններն անցկացվել են կառուցողական կերպով:
Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ասել է, որ Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցը փակ է:
Թուրք և ամերիկացի պաշտոնյաների բանակցությունները տեղի են ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում:
«Մենք նորից հիշեցրել ենք նրան, թե ինչու է Թուրքիան Ռուսաստանից գնել С-400-ները: Համալիրները գնվել են, և այժմ հարցը փակված է», - ասել է Չավուշօղլուն թուրք լրագրողներին Բրյուսելում:
2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում:
Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղյալ հայտարարել վերջին «Ֆ-35» կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին օրենք,-խմբ.):
Անկարան հրաժարվել է զիջումների գնալուց և շարունակել է բանակցությունները С-400-ների լրացուցիչ խմբաքանակի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ԱՄՆ-ին նախազգուշացրել է С-400-ի պատճառով իր վրա գործադրվող ճնշումենրի հետևանքների մասին
- Թուրքիան քննարկում է Ռուսաստանից С-400 երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը
- Թուրքիան հայտարարել է, որ չի քննարկում իր երկրում С-400-ի տեղակայման այլընտրանքային տարբերակները
- Ռուսաստանի ԱԳՆ-ն ճնշում է տեսնում Վաշինգտոնի կողմից՝ Անկարայից գնելու ռուսական С-400-ները
- Թրամփը Էրդողանին գործարք է առաջարկել՝ С-400-ի գնման պատճառով պատժամիջոցների դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա