Ստոլտենբերգ. ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ի վիճակի չեն առանձին հաղթահարել Ռուսաստանից եկող մարտահրավերներին
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն առանձին չեն կարող հաղթահարել Ռուսաստանից եկող մարտահրավերներին, ուստի նրանք պետք է միասին աշխատեն: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման երկրորդ օրվա բացմանը, գրում է Tass-ը։
«Այսօր մենք կքննարկենք Ռուսաստանը՝ Շվեդիայի, Ֆինլանդիայի և ԵՄ դիվանագիտության ղեկավարի մասնակցությամբ: Բոլորս բախվում ենք նույն մարտահրավերներին Ռուսաստանից: Մեզանից ոչ ոք չի կարող առանձին հաղթահարել դրանք, բայց միասին կարող ենք լրացնել միմյանց», - ասել է Ստոլտենբերգը:
Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի հանդիպմանը ժամանելիս ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ մտադիր է դաշինքի գործընկերների հետ քննարկել Ռուսաստանի գործողություններին արձագանքը:
Նրա խոսքով, հանդիպումը կքննարկվի, մասնավորապես, Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի կատարման ընթացքը և հինգ սկզբունքները, որոնց վրա հիմնված է ԵՄ քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:
ՆԱՏՕ-ի 30 երկրների արտգործնախարարները երեկ և այսօր Բրյուսելում անցկացնում են իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպումը` ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Հիմնական թեմաներն են՝ ՆԱՏՕ -2030 հայեցակարգի շրջանակներում դաշինքի վերակազմավորման քննարկումները, որոնք պետք է կազմակերպությունը պատրաստեն «ապագայի մարտահրավերներին», քննարկումները՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերման խնդրի վերաբերյալ, ինչպես նաև հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան