Ի՞նչ մեխանիզմներ եք կիրառելու՝ բացառելու համար բոլոր տեսակի ընտրախախտումները. Գրիգորյան
«Կա պնդում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Կառավարությունն օգտագործելու է իր լծակները, և ինչ-որ առումով կեղծելու է ընտրությունները։ Կուզեի մանրամասն ներկայացնեինք, թե ինչ մեխանիզմներ եք կիրառելու՝ բացառելու համար բոլոր տեսակի խախտումները»,- այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պագամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ նախարարն ասաց, որ ուղղակի չեն կեղծելու ընտրությունները։
«Ինչո՞ւ պետք է կեղծենք։ Կարծում եմ, որ այդ անիվը 2018 թվականից հետո հնարավոր չէ հետ շրջել, հնարավոր չէ քաղաքացիների կամքը խեղաթյուրել։ Ընտրական հանցագործությունները էֆեկտիվ հայտնաբերելու համար էլ օրենսդրական նախաձեռնություններ ենք մշակել, ընտրական օրենսգիրքը բոլոր մեխանիզմները սահմանել է»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Սրբուհի Գրիգորյանն նշեց, որ կարծիք կա, թե այս ընտրություններն ավելի լարված կարող են անցնել, և չեն բացառվում բռնության դեպքերը. «Այդ ամենի դեմ Կառավարությունն ի՞նչ է անելու»։
Ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը նկատեց՝ ինքը չի կիսում վերոնշյալ կարծիքը։
«Եթե բռնության դեպքեր լինեն, ապա դրանց քննությամբ ամենայն խստությամբ կզբաղվի ՀՀ ոստիկանությունը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Ամենակարևորը ընտրությունների մասին
- Հայտարարված ընտրություններին ընդառաջ Պապիկյանին արձակուրդ են ուղարկել
- «Ժողովուրդ». Ընդդիմությունը արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին-առանձին, թե՞ դաշինքով