Mediaport-ը հրապարակել է Տարոն Չախոյանի սկանդալային ձայնագրությունը
Թելագրամի Mediaport ալիքը հրապարակել է սկանդալային ձայնագրություն, նշելով, որ ձայնը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյաննին է։
Աղբյուրը գրում է.
«Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարում է, թե Աննա Հակոբյանը հրամանատարական գաղտնի կետում գտնվելու ոչ մի իրավունք չուներ և եթե Փաշինյանի իշխանությանը գնվելիք սպառազինության ցանկը չփոխեր, հնարավոր է, պատերազմը հաղթեինք։
Համացանցում հայտնվել է Ն. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ձայնային հաղորդագրությունը։
«Ինձ էլ է հետաքրքիր՝ ինչ կարգավիճակով էր Աննա Հակոբյանը հրամանատարական կետում։ Հակոբյան Աննան ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի ու ինչ իրավունքով է հայտնվել հրամանատարական կետում, ոնց Դուք եք նշում՝ հույժ գաղտնի քարտեզների դիմաց, այդ հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում։ Միայն էդ չի, այնտեղ բազմաթիվ հարցեր կան»,-ասում է Չախոյանը։
Նա նշում է, որ 2016-ին ԱԹՍ-ներով մեծ վնաս հասցրեցին և ապրիլյանից հետո գնվելիք սպառազինությունների ցանկը ուրիշ է եղել, իսկ 2018-ին այդ ցանկը նորից փոխվել է։
«Նույն ՍՈւ 30-երը ձեռք է բերվել բայց մարտական գլխիկ չկա, այդ դեպքում ինչի համար են դրանք»,-ասում է Չախոյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. 12։30-ին գնալու եմ կառավարության շենք՝ պահանջելու հանդիպում Տարոն Չախոյանի հետ
- Ռուբեն Մելիքյան. Տարոն Չախոյանը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության
- Չախոյանի ստի փուչիկը պայթեցրեցին
- Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ