Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մշակել են մթնոլորտի և բնապահպանական ռազմավարության երեք կետեր
Փարիզում 2024թ․ կայանալիք օլիմպիական խաղերի կազմակերպիչները մշակել են մթնոլորտի և բնապահպանական ռազմավարության երեք կետեր՝ գազերի արտանետումների կրճատում, աջակցություն բնության խնամքին ու պահպանությանը և բոլոր ռեսուրսների կենտրոնացում՝ երկարաժամկետ, գոհացնող արդյունք ունենալու համար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Մթնոլորտի վնասակար արտանետումները նվազեցնելու համար նախատեսվում է մրցասպարեզներում օգտագործել ցածր ածխածնային արտադրության սարքավորումներ և վերականգնվող էներգիայի աղբյուրներ:
Նպատակ կա երկրպագուներին անձնական մեքենաներից տեղափոխել հասարակական տրանսպորտ:
Ֆրանսիացիներն արդեն սկսել են բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու գործը: Քայլեր են արվում բնության նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունք ստեղծելու համար:
Ռազմավարության իրականացման կարևոր գործոնը «Փարիզ - 2024» կազմկոմիտեի համագործակցությունն է ՄԱԿ-ի հետ ՝ «Սպորտը կլիմայի համար» նախաձեռնության շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին