Ռուսաստան-Վրաստան սահմանին բեռնատարի թուրք վարորդը սպանել է հայ վարորդին
«Ռուս-վրացական սահմանին բեռնատարների վարորդների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով վարորդներից մեկը սպանել է մյուսին»,- այս մասին գրում է «360tv» ալիքը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանին մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել, քանի որ ձնահյուսերի սպառնալիքի պատճառով այն փակ է մուտքի և ելքի համար: Ըստ աղբյուրի, ծեծկռտուքի արդյունքում բեռնափոխադրողներից մեկը, ենթադրաբար, թուրքական ծագմամբ, սպանել է հայ վարորդի: Դեպքի վայր են մեկնել վրացի քննիչները:
Հյուսիսային Օսիայի հարցերով Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանային վարչությունը չի հաստատել, բայց նաև չի հերքել այս տեղեկությունը: Սահմանային վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենք դեռ նման տվյալներ չունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան