Կառավարությունը ուշացումով սահմանում է կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի հասկացությունը
«Պետական կառավարման մարմինների, այդ թվում կառավարական կապի, ՀՀ պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարումն իրականացվում է կառավարության 2014 թվականի N 517-Ն որոշմամբ»,- խորհրդարնում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության(ԲՏԱ) նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը՝ զեկուցելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ընդգծելով, որ այդ գործառույթն կարգավորվում է կառավարության «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» որոշմաբ՝ փոխնախարարը սակայն նկատեց, որ առկա չէ դրա ընդունման իրավական հիմքը, այսինքը՝ ոլորտը կարգավորող օրենքում բացակայում են համապատասխան կարգավորումները:
Մելիքյանի խոսքով՝ շահագրգիռ գերատեսչությունները քննարկել են և հարկ են համարել խնդիրը լուծել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու միջոցով:
Գործադիրն առաջարկում է օրենքում ամրագրել «Ռադիոհաճախականություն», «Ռադիոհաճախականությունների սպեկտր», «Ռադիոհաճախականությունների տիրույթ», «Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր» հասկացությունները:
Մասնավորապես նախագծով սահմանվում է, որ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրը, դա ռադիոհաճախականությունների և ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ է, որը նախատեսված է միայն պետական մարմինների, այդ թվում` կառավարական կապի, ՀՀ պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար:
Օրենքի նախագծով նաև ամրագրվում է, որ լիազոր մարմինը՝ ԲՏԱ նախարարությունը, իրականացնում է պետական մարմինների կարիքների համար կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի կառավարումը:
Օրինագծով նաև ամրագրվել է, որ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը հաստատում է կառավարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե չես ուզում կերակրել քո բանակը, ապա ստիպված ես լինելու կերակրել թշնամու բանակը. Արման Աբովյան
- Այսօր մենք երկրում ունենք 8 մլրդ դոլարի վարկեր, որից 1 մլրդ-ը սպառողական. Միքայել Մելքումյան
- Առաջարկվում է 45-ից բարձր տարիք ունեցողներին ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ
- ԱԺ նիստի մեկնարկին «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջման գնաց