Ադրբեջանցի քաղաքական գործիչ․ Հաջորդ տարի Բայրամը նշենք Զանգեզուրում
Ադրբեջանցի քաղաքական գործիչ, լրագրող, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլին լուսանկար է տարածել, որում գրված է․ «Թող որ հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում»։
Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ հավակնությունները գնալով առավել ագրեսիվ են դառնում։
Ղարաբաղյան պատերզմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների գրավումից հետո Ադրբեջանի կառավարությունը «Հայաստանի կողմից այդ տարածքներում հասցված վնասը գնահատում է 50 միլիարդ դոլար»։ Թուրքական ԶԼՄ-ները թեզ են շրջանառում, թե այդ գումարի դիմաց պետք է վերցնել Զանգեզուրը։
Հիշեցնենք, որ այս տարի Ադրբեջանի նախագահ Ալիևը Նովրուզի առիթով ուղերձը հղել էր օկուպացված Շուշիից, հայտարարելով, թե սրանից հետո ոչ ոք չի կարող իրենց ստիպել հեռանալ այստեղից։ Ալիևն ասել էր, «մենք մոտեցանք, պատրաստվեցինք, եկանք ու հաղթեցինք թշնամուն, ոչնչացրեցինք»:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը Շուշիից շնորհավորել է Նովրուզն ու հայտարարել, թե սրանից հետո ոչ ոք չի կարող իրենց ստիպել հեռանալ այստեղից
- Վարուժան Գեղամյան․Ալիևը հայտարարեց՝ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է»
- Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար․ Դեռ վաղ է Մեղրիի ու Զանգեզուրի նկատմամբ պաշտոնապես տարածքային պահանջ ներկայացնել
- «Փարա յոխ, Զանգեզուրը կտաք»․ Ադրբեջանին «հասցված 50 միլիարդ դոլարի» դիմաց թուրքերը Զանգեզուրն են ուզում