Դե՛, հարգելի «ընդդիմադիրներ», մասնակցեք այդ ֆարսին և «հաղթեք»․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Սա պարտված պատերազմի կարգախոսը չի, այլ Հայաստանի «ընդդիմության» այսօրվա կարգախոսն է։ Վարչապետ կոչեցյալը կարողացավ ծուղակի մեջ գցել ընդդիմադիր բոլոր ուժերին, այսպես կոչված արտահերթ ընտրությունների խայծով։Կարծում եմ, որ «ընդդիմադիրներից» շատերը հենց երազում էին ընկնել այդ ծուղակը, այն համարելով «հաղթանակ»։
Եվ երբ արդեն «ընդդիմությունը»վերջնականապես խայծը կլլեց և հայտնվեց ծուղակում, բռնապետիկն արդեն անթաքույց սկսեց նախապատրաստվել «ընտրություններ» կոչված ֆարսին։ Նա համարյա 100%-ով բարձրացնում է իրեն ենթարկվող և իր ցուցումներն անվերապահ կատարող ոստիկանների աշխատավարձերը։
Հարց, ո՞վ պետք է հսկի ընտրությունների արդարությունը։
Պատասխան․ իհարկե, ոստիկանությունը։
Հարց․ո՞ր ոստիկանությունը։
Պատասխան․վարչապետի գրպանային ոստիկանությունը, որի աշխատավարձը բարձրացվել է և նա պետք է ցույց տա իր երախտագիտությունը տիրոջ հանդեպ։
Դե՛, հարգելի «ընդդիմադիրներ», մասնակցեք այդ ֆարսին և «հաղթեք»»։
Հարակից հրապարակումներ`
- «Առաջիկա հնարավոր արտահերթ ընտրությունները պետք է դառնան Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվե»
- «Հրապարակ». Արտահերթը կանցկացնեն նոր ընտրական օրենսգրքով՝ առանց ռեյտինգայինի
- «Ժողովուրդ». Ընդդիմությունը արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին-առանձին, թե՞ դաշինքով
- ԲՀԿ-ն չի խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ Շաքե Իսայան
- Իմքայլականները հակված են համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն