Քաղաքական 10:29 25/03/2021 Հայաստան

Արա Սաղաթելյան. Այո, Փաշինյանը փախնող է

«Նիկոլ Փաշինյանը ոչ մի վարկանիշ Հայաստանում  չունի և երբեք չի էլ ունեցել», - 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման համոզմունք հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մոտվիացիաների ու Արագածոտնում արած այն հայտարարության մասին, թե ինքը նմա՞ն է փախնողի, Սաղաթելյանը նշեց՝ կարող է ասել, որ Փաշինյանի միակ մոտիվացիան վախն է։

«Վախը իր անվտանգության համար։ Իմ կարծիքով, անգամ ոչ այնքան իր ընտանիքի, ինչքան իր։ Ինչ վերաբերում է փախնո՞ղ է, թե՞ ոչ։ Պատերազմի օրերին երբ ես առաջնագծում էի, Գորիսում բոլորը ծիծաղում էին՝ պատմելով, թե ինչպես  է Փաշինյանը փախել՝ լսելով ադրբեջանական անօդաչու թռչող սարքի ձայնը։ Սկզբում մուննաթ է եկել, թե լավ չեք պահում օդը, հետո փախել էր։ Փաշինյանը փախել էր նաև նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո, թաքնվել էր բունկերում ու այնտեղիղ ներվային ջղաձգումներ էր հաղորդում մեզ իր  ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով։ Այո, նա փախնող է»,-ընդգծեց Սաղաթելյանը։

Նախկին պաշտոնյայի խոսքով, Փաշինյանն իր անձն ու մտացածին մոտեցումները պաշտպանելու համար  կարող է գնալ ցանկացած ստի, ստորության ու քայլի։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը վստահություն հայտնեց,  եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա Փաշինյանը չի հավաքի նույնսիկ ձայների 30 տոկոսը, «որը նրան նկարել ու տվել են սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում»։

«Գերիշխող մեծմասնությունն արդեն հասկանում է, որ մեր պրոբլեմների ու ապագայի տապալման միակ մեղավորն ու միակ պատճառը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ դրա վերաբերյալ կա հանրային շատ լան կոնսենսուս»,-ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ բանախոսը  նշեց, որ իր դիտարկումներով  քաղաքական ընդդիմությունն ավելի շատ է մտածում երկրի վարկանիշի և ժողովրդի մասին, քան Փաշինյանը, և ընդդիմությունը դեռ հույս ունի  քաղաքական գործընթացներով հասնել Փաշինյանի հեռացմանը։

Անդրադառնալով Արագածոտնի մարզում  հանդիպումների ժամանակ դպրոցականների մասնակցությանը՝ Արա Սաղաթելյանն այն որակեց անբարոյականության գագաթնակետ, նշեց՝ այդտեղ կան խնդիրներ կապված բարոյականության ու Նիկոլ Փաշինյանի ուղեղի սակավության հետ։

Նա քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Փաշինյանը հանդիպմանը մասնակցում էր զրահաբաճկոնով, այսինքն` իրեն զգուշացրել էին առավել վտանգի աղբյուր հանդիսանալու մասին, բացի այդ մեծաքանակ աշխատակիցներ ապահովում էին նրա անվտանգությունը։

Ըստ նրա՝ գուցե արդարացված է եղել նման մտահոգությունը այն չարիքներից հետո, որոնք  գործել է Նիկոլ Փաշինյանը։

«Առնվազն 15-20 հազար ընտանիքի հասցրել է անդառնալի կորուստ և այդ ընտանիքներից ցանկացած մարդ ինչ-որ ազդեցությունների ներքո կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել Նիկոլի հանդեպ։ Բայց անբարոյականության գագաթնակետն է բերել այնտեղ երեխաներ ու վտանգելով նրանց։ Եթե ինքնա այդքանը չի մտածում, նշանակում է  նա առաջնորդվում է  ռեֆլեքսներով»,-ընդգծեց բանախոսը։

Ինչ վերաբերում է կրթության նախարարի այն հայտարարությանը, թե երեխաները ցանկություն են հայտնել տեսնել  Փաշինյանին՝ Ա. Սաղաթելյանն ընդգծեց,  դա ևս մեկ անգամ վկայում է, որ կրթության ոլորտը չպետք է ղեկավարեն մարդիկ, որոնք մանկավարժական գիտելիքներից զուրկ են։ Նախարարի նման հայտարարությունը, Սաղաթելյանի գնահատմամաբ,  հակամանկավարժական մոտեցում է։

«Այո, երեխաները կարող են ձգտում ունենալ տեսնել Նիկոլ Փաշինյանին, կարող են ձգտում ունենալ տեսնել ջայլամին, արջին ու առյուծին, բայց, քանի որ ջայլամը, առյուծն ու արջը առավել վտանգի աղբյուր են, կենդանաբանական այգում նրանց առանձնացնում են ճաղավանդակներով»,-ասաց նա՝ ավելացնելով, որ եթե երեխաները մեծ ցանկություն ունեին հանդիպել Փաշինյանի հետ, ապա դա կարող էին կազմակերպել փակ դահլիճում՝ ապահովելով անվտանգության պայմանները։

«Չնայած ես կրկնին պնդում եմ, որ երեխաները չպետք է մասնակցեն քաղաքական միջոցառումների, և դրա մասին ես խոսում էի իշխանափոխության օրերին։ Երեխաներին դարձնել կենդանի վահան, ազնիվ չէ»,- նշել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
11:13
Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան
«Նշված ձևակերպումն անհասկանալի է, մեղմ ասած, նաև ոչ իրավական»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուների գործով դատական նիստի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
Լոս Անջելեսում մոտ 31 հազար  բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն ՀՀ խորհրդարանի պատմության մեջ չի եղել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե 4 տարի անց ընդդիմությունն իմացել է իր դիրքորոշման մասին։ «Բազմիցս եմ ասել,...
Աղբյուր` Panorama.am
10:04
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում. ՊԵԿ
Հարց 1 300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
«Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը արժանի է ուշադրության»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}