Արա Սաղաթելյան. Որպես ազգ ու պետություն՝ մենք դարձել ենք որբի գլուխ
«Մենք դարձել ենք որբի գլուխ՝ որպես ազգ ու պետություն։ Ադրբեջանն իրեն շարունակելու է պահել շատ լկտի կերպով։ Եվ այս իրավիճակը չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ այս երկրում իշխանության է Նիկոլ Փաշինյանի պես սուբյեկտ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը։
Հարցին, համամի՞տ է այն պնդումների հետ, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ու Թուրքիայի թեկնածուն է Հայաստանում, իրականացնում է նրանց քաղաքականությունը, Սաղաթելյանը նկատեց, դա բարդ պնդում է։
«Կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր անգործությամբ օժանդակում է Ադրբեջանին ու Թուրքիային»,-ընդգծեց Սաղաթելյանը։
Հարցազրույցի հյուրի խոսքով, օգտվելով այն բանից, որ մենք չունենք իշխանություն ու սուբյեկտ չենք, այսօր Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են փափուկ ողջ գործիքակազմը թե Հայաստանի, թե հայկական սփյուռքի նկատմամբ, նրանք շատ գրագետ ու համակարգված արդեն փորձում են աշխատել հայկական սփյուռքի կառույցների հետ, շատ գրագետ աշխատում են Ռուսաստանում։
«Նրանք աշխատում են Ռուսաստանում՝ սկսած Մոսկվայում ադրբեջանական բարձրորակ խնձորի գինը իջեցնելուց, դա լկտիաբար փիար առիթ դարձնելուց։ Իրենց կողմից վարձատրվող ռուսաստանյան քաղաքագետներն այնքան լկտի են, որ իրենց թույլ են տալիս օրինակ հայտարարել, որ Ադրբեջանը նոր տարածքներ գրավելուց հետո իջեցրեց խնձորի գինը։ Ու քանի որ կա տարածքների ընդլայնման հնարավորություն, չի բացառվում, որ խնձորները շուտով մեզ բաժանեն անվճար»,-նշեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Այո, Փաշինյանը փախնող է
- Արա Սաղաթելյան. Առկա են բազմաթիվ հիմքեր գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար
- Արա Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին. Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին
- Արա Սաղաթելյան. Գտնվում ենք շարունակական պարտության մեջ, և դրանից ազատվելու միակ գործիքն այս իշխանությունից ազատվելն է
- Արա Սաղաթելյան. Նիկոլը քաղաքական դիակ է, որի գարշահոտությունը չի թողնում, որ մեր ժողովուրդը շնչի
- Արա Սաղաթելյան. Այս ծավալի ստվերային արդարադատություն Հայաստանում երբեք չի եղել
- Արա Սաղաթելյան. Այդ շոուի համար Նիկոլը պետք է շատ լուրջ վճարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան