Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը Երևանում է
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը ժամանել է Երևան։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Ֆեդերացիայից նշում են, որ նա կպատրաստվի Իսլանդիայի ու Ռումինիայի դեմ խաղերին:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով) Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը:
Մարտի 28-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները